Քուվեյթի նոր էմիրը խոստացել է աշխատել հանուն երկրի բարգավաճման, կայունության եւ անվտանգության
Խորհրդարանում կայացել է Քուվեյթի նոր էմիր շեյխ Նավաֆ ալ-Ահմադ աս-Սաբահի երդմնակալության արարողությունը: Երկիրը պատրաստվում է նախկին ղեկավար շեյխ Սաբահ ալ-Ահմադ ալ-Սաբահի հուղարկավորությանը, հաղորդում է AP-ը:
Նախարարների կաբինետը Նավաֆ ալ-Ահմադ աս-Սաբահին նշանակել է 91-ամյա շեյխ Սաբահի մահից հետո:
83-ամյա Նավաֆը խոստացել է աշխատել հանուն երկրի բարգավաճման, կայունության եւ անվտանգության:
«Մեր թանկ ժողովուրդն այսօր բախվում է դժվար իրավիճակների եւ վտանգավոր խնդիրների դեմ, որոնք կարող են հաղթահարվել միայն միավորման եւ համառ աշխատանքի ճանապարհով»,-ասել է նա:
Նրա խոսքով՝ Քուվեյթի նավթային, ներդրումային եւ արտաքին քաղաքականության մեջ փոփոխություններ չեն սպասվում: