ՄԻԱՎ-ից առաջին բուժված հիվանդը ԱՄՆ-ում մահացել է քաղցկեղից
Ամերիկացի Թիմոթի Ռեյ Բրաունը՝ առաջին մարդը, որին հաջողվել Է ՄԻԱՎ-վարակից բուժվել 13 տարի առաջ, ԱՄՆ-ում մահացել Է քաղցկեղային հիվանդության կրկնվելուց հետո: Այդ մասին հաղորդվում է նրա Facebook-օգտահաշվում:
«Մեծ ցավով հայտնում եմ, որ Թիմոթին հինգ ամիս սպիտակարյունության դեմ պայքարելուց հետո այսօր կյանքից հեռացավ»,- գրել է նրա կյանքի ուղեկիցը՝ Թիմ Հյոֆգենը: Բրաունը, որը հայտնի էր որպես «Բեռլինի հիվանդ», 2007 թվականին դոնորական ոսկրածուծի փոխպատվաստման է ենթարկվել:
Այն անցկացվել է ուռուցքային հիվանդության բուժման համար, բայց միաժամանակ հաջողվել է հաղթահարել ՄԻԱՎ-վարակը:
Այդ ժամանակվանից Բրաունի մոտ ՄԻԱՎ-ի ոչ մի ախտանշան չի դիտվել: 2019 թվականին սպիտակարյունությունը կրկնվել է:
Վերջին ժամանակներս, ինչպես հաղորդել են ԶԼՄ-ները, Բրաունը գտնվում Էր Կալիֆոռնիայի հոսփիսում: 2020 թվականի մարտին բժիշկները հաստատել են ՄԻԱՎ-ից բուժման երկրորդ դեպքը: New York Times թերթը գրել է, որ բուժված «Լոնդոնի հիվանդը»՝ 40-ամյա Ադամ Կաստիլիեխոն, սերված է Վենեսուելայից: Նա ՄԻԱՎ-վարակով տառապում է 2003 թվականից, իսկ 2012 թվականին նրան ախտոշորել էին Հոջքինի չարորակ լիմֆոմա: Նա նույնպես, ինչպես և Բրաունը, ստացել է դոնորական ոսկրածուծի փոխպատվաստում: