41-ամյա Բաումը գլխավորեց «Շալկեն»
Գելզենկիրխենի «Շալկեի» գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակվել է Մանուել Բաումը, հաղորդում է Բունդեսլիգան ներկայացնող ակումբի մամուլի ծառայությունը։
41-ամյա մասնագետը փոխարինել է Դավիդ Վագներին, որը անբավարար արդյունքների պատճառով պաշտոնանկ էր արվել։
Մանուել Բաումը մինչեւ «Շալկեն» գլխավորելը եղել է Գերմանիայի երիտասարդական հավաքականների մարզիչ։
Գերմանիայի առաջնության առաջին տուրում «Շալկեն» 0։8 հաշվով պարտվել էր չեմպիոն «Բավարիային», երկրորդ տուրում՝ «Վերդերին» (1։3)։