«Չելսիի» կիսապաշտպանը տեղափոխվեց «Աստոն Վիլա» (ֆոտո)
26-ամյա կիսապաշտպան Ռոս Բարքլին Լոնդոնի «Չելսիից» տեղափոխվեց «Աստոն Վիլան», հաղորդում են ակումբների կայքերը։ Անգլիացի ֆուտբոլիստը վարձակալությամբ հանդես կգա մինչեւ մրցաշրջանի ավարտը։
Ռոս Բարքլիի պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչեւ 2023թ․ հունիս։
Բարքլիի տրանսֆերը գնահատվում է մոտ 20 միլիոն ֆունտ ստերլինգ։