Երեկվա Վարդենիսի դեպքերից հետո ՀՀ սահմանների ուղղությամբ ակտիվ մարտական գործողություններ չեն եղել. Արծրուն Հովհաննիսյան
Երեկվա Վարդենիսի դեպքերից հետո Հայաստանի սահմանների ուղղությամբ ակտիվ մարտական գործողություններ չեն ընթացել: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 30-ին, ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Եղել են հետախուզական դրվագներ: Տավուշի ուղությամբ եւս համեմատաբար հանգիստ է»,-ասաց նա:
Անդրադառնալով Ադրբեջանի գործողություններին, Արծրուն Հովհաննիսյանն ասաց. «Մենք հակառակորդի մարտավարական եւ միջոցների կիրառման նրբություններ փոփոխությունները ժամ առ ժամ ֆիքսում ենք: Կան այդպիսի փոփոխություններ, որոնց մասին եկեք չասեմ»: