Պեսկովը՝ Ղարաբաղում էսկալացիային Թուրքիայի մասնակցության մասին․ Ռուս զինվորականներն ուշադիր հետեւում են տեղի ունեցողին
Ռուս զինվորականներն ուշադիր հետեւում են Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցողին, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մեր զինվորականները շատ ուշադիր հետեւում են շփման գծում իրադարձությունների զարգացմանը, որտեղ մարտական գործողությունները շարունակվում են, ամբողջ տեղեկատվությունը մանրակրկիտ վերլուծվում է, մենք նաեւ մանրակրկիտ գրանցում ենք բոլոր հայտարարությունները, որ կատարում են միջազգային առաջնորդները, որոնք կատարվում են աշխարհի տարբեր երկրներից բարձրագույն, բարձր մակարդակում»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։ Նա այսպես է պատասխանել այն հարցին, թե Կրեմլն ինչ տեղեկություններ ունի Լեռնային Ղարաբաղում իրավիճակին Թուրքիայի մասնակցության վերաբերյալ։