Տիգրան Համասյանը Թուրքիայի եւ Ադրբեջանի հակահայկական հռետորաբանությունը «ռասիստական» ու «ֆաշիստական» է անվանել
Դաշնակահար, կոմպոզիտոր Տիգրան Համասյանը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի գոտում իրավիճակի սրումը։
«Սովորաբար չեմ սիրում քաղաքական որեւէ հայտարարություն անել, քանի որ իմ «աշխատանքն» է համախմբել մարդկանց՝ սեր տարածելով երաժշտության միջոցով: Բայց շատ դժվար է լռություն պահպանել, երբ մարդիկ, ում ճանաչում ես, անմեղ, խաղաղ բնակիչներ հարձակումների, հրետակոծման, ռմբակոծման են ենթարկվում Ադրբեջանի լայնամասշտաբ մարտական գործողությունների ընթացքում։