Աշխարհի հայերը տոմսեր են գնում՝ վերադառնալու Հայաստան և պաշտպանելու իրենց հայրենիքը. Յուրա Մովսիսյան
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանն անգլերեն և ռուսերեն լեզուներով գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում` անդրադառնալով Արցախում տիրող իրավիճակին:
«Հայաստանի և Ադրբեջանի տարբերությունը ․․․ Ադրբեջանը փակում է իր օդանավակայանները, սահմանները, որպեսզի իր քաղաքացիները չփախչեն երկրից, որպեսզի կարողանան նրանց տանել առաջնագիծ, իսկ աշխարհի հայերը տոմսեր են գնում՝ վերադառնալու Հայաստան և պաշտպանելու իրենց հայրենիքը: Հաղթելու ենք…»,- գրել է Մովսիսյանը: