Դատապարտում ենք Էրդողանի կողմից ուղարկած մուսուլմանական ահաբեկիչներին, ովքեր հարձակվում են Արցախի վրա. Դենիս Ջորկաեֆ
ՀՖՖ նախագահի խորհրդական Դենիս Ջորկաեֆը թվիթերյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Արցախում տիրող իրավիճակին։ Գրառումը թարգմանաբար ներկայացրել է armsport.am-ը:
«Ֆրանսիայի հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը դատապարտում է Ադրբեջանի կողմից` Թուրքիայի օգնությամբ հայ ժողովրդի դեմ սկսած պատերազմը: Դատապարտում ենք Էրդողանի կողմից ուղարկած այս մուսուլմանական ահաբեկիչներին, ովքեր հարձակվում են Արցախի վրա։ Մենք խաղաղ ժողովուրդ ենք»,- գրել է Ջորկաեֆը:
Twitter-ի գրառումը՝ այս հղմամբ: