«Ինչ է կատարվում Հայաստանում». Քիմ Քարդաշյանը տեսանյութ է հրապարակել
Հեռուստաասղ Քիմ Քարդաշյանը շարունակում է հանրությանը տեղեկացնել Արցախում եւ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Հայուհին, որը հայտնիություն է վայելում ամբողջ աշխարհում եւ միլիոնավոր հետեւորդներ ունի, Facebook-յան էջում տեսանյութ է հրապարակել, որում պատմվում է, թե ինչ է տեղի ունենում երկրում։ «Ինչ է կատարվում Հայաստանում»,- գրել է Քիմը՝ օգտագործելով «Արցախ», «ուժեղ Արցախ», «Հայաստան» հեշթեգերը։
Քիմն, ի դեպ, տարբեր հարթակներում շարունակում է աջակցել հայրենիքին։ Հայուհին, մեկենաբանելով եղբոր՝ Ռոբ Քարդաշյանի հրապարակումը, գրել էր. «Արցախը Հայաստան է»։
Ավելի վաղ Քիմը Բաքվին կոչ էր արել դադարեցնել հարձակողական ուժի կիրառումը, կասեցնել ԱՄՆ-ի ռազմական օգնությունն Ադրբեջանին, որն օգտագործվում է հայերի դեմ եւ զգուշացնել Թուրքիային՝ դադարեցնել զենք եւ գրոհայիններ ուղարկել Բաքու։ «Հայաստանը դարձել է Ադրբեջանի կողմից սանձազերծված հարձակումների եւ նրանց կանխատեսելի ապատեղեկատվության արշավի զոհը։ Ադրբեջանում, բացի քարոզչության դեպքերից, արգելափակվում են սոցիալական ցանցերը... Մեզ պետք են միջազգային դիտորդներ հետաքննության եւ դիվանագիտական միջոցներ՝ ավելորդ էսկալացիան ու ողբերգությունը կանխելու համար»,- նշեր էր նա։