Ջավախքի 8000 երիտասարդներ պատրաստ են մեկնել Արցախ. Նորայր Թևանյանի ուղերձը՝ ՀՀ իշխանություններին
Ծագումով ջավախքցի, ռուսաստանցի հայ գործարար, Մոսկվայի հայ համայնքի նախագահ Նորայր Թևանյանը Մոսկվայից ուղերձով դիմել է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությանը:
Նա նշել է, որ այսօր ջավախքցի 8 հազար երիտասարդներ պատրաստ են մեկնել առաջնագիծ ու կանգնել Արցախի հերոսական ժողովրդի կողքին: «Նրանք պատրաստ են գնալու գիտակցելով, որ իրենք կռվելու են պատմական հայրենիքի ու պապերի հողի համար: Նրանք գնում են գիտակցելով, որ կռվելու են Վարդան Մամիկոնյանի, Նարեկացու Դերենիկ Դեմիրճյանի, Կարեն Դեմիրճյանի եւ Վազգենի հողի համար:
Նրանք գնում են գիտակցելով, որ պայքարելու են իրենց համար, բոլորիս համար, ողջ հայ ժողովրդի համար»,-նշել է նա: