Փաշինյան․ Հայաստանը չի քննարկում ղարաբաղյան հակամարտության գոտի միջազգային խաղապահներ մտցնելու հնարավորությունը
Հայաստանը չի քննարկում ղարաբաղյան հակամարտության գոտի միջազգային խաղապահներ մտցնելու հնարավորությունը, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մեր օրակարգում այդպիսի հարց չկա»,- ասել է Փաշինյանը ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը՝ պատասխանելով «Ինտերֆաքսի» համապատասխան հարցին։
Փաշինյանը նաեւ հայտնել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսային զրույցում չի քննարկել Լեռնային Ղարաբաղում հակամարտությանը ռազմական միջամտության հնարավորությունը։