Ֆրանսիայում 29 մարդ է ձերբակալվել ջիհադիստների ֆինանսավորման համար կրիպտոարժութային սխեմայի գործով
Ֆրանսիայում ոստիկանությունը 9 մարդ է ձերբակալել ջիհադիստների ֆինանսավորման համար կրիպտոարժութային լայնամասշտաբ սխեմայի գործով , հայտնում է AP-ն:
Ահաբեկչության դեմ պայքարի դատախազությունը հայտարարության մեջ նշել է, որ օրդերները տրվել են սխեմայի երկու գլխավոր դեմքերի ձերբակալման համար` ֆրանսիացի ջիհադիստների, ովքեր 2013 թվականից հավանաբար գտնվում են Սիրիայի հյուսիս-արեւմուտքում եւ կասկածվում են «ահաբեկչության ֆինանսավորման այս ցանցի ճարտարապետության» ստեղծման մեջ:
Նրանք նույնականացվել են որպես Մեսութ Ս. Եւ Վալիդ Ֆ., երկուսն էլ 25 տարեկան են, եւ կասկածվում էին «Ալ-Քաիդա»-յի հետ կապված «Ալ-Շամ» խմբավորման անդամներ լինելու մեջ: Նրանք երկուսն էլ դատապարտվել են Ֆրանսիայում 2016-ին եւ հեռակա դատապարտվել են 10 տարվա ազատազրկման:
Հարցաքննության համար ձերբակալվել է 22-ից 66 տարեկան 29 մարդ: Նրանց մեծ մասը կասկածվում է ցանցի մեջ գումարներ ներարկելու մեջ: Համարվում է, որ նրանցից երկուսն առանցքային դեր են խաղացել կիբերֆինանսավորման համակարգում` նյութատեխնիկական աջակցություն տրամադրելով: