ՀԱՊԿ-ին դիմելը պարտադի՜ր է. Տիգրան Ուրիխանյան
Ժամ առաջ ՀԱՊԿ միավորված զորքերը պետք է մտնեն տարածաշրջան կատարելու իրենց առաքելությունն ու պարտավորությունները Հայաստանի հանդեպ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:
«ՀԱՊԿ-ին դիմելը պարտադի՜ր է։ Այո՜, հենց դիմել, որովհետև այդպես է պահանջում կանոնադրությունը։ Հայաստանն այդ կառույցի մեջ է հենց այս իրավիճակների համար ու մեր երկրի և քաղաքացիների անվտանգության համար։ Ամեն քաղաքացու և զինվորի կյանքն անգին է։ Անգի՜ն։ Ժամ առաջ ՀԱՊԿ միավորված զորքերը պետք է մտնեն տարածաշրջան կատարելու իրենց առաքելությունն ու պարտավորությունները Հայաստանի հանդեպ։ Եվ եթե ընթացակարգը պահանջում է պաշտոնական դիմում Հայաստանի կողմից՝ ուրեմն դա պետք է անել հենց հիմա։ Այո՜, դրանից բխող ՀԱՊԿ անդամ պետությունների և առաջին հերթին ՌԴ-ի հետ բոլոր հեռանկարային ռազմավարական պայմանավորվածություններով ու սխալների շտկումով հանդերձ։ Վե՜րջ տվեք կամուկացին, վերջապես կողմնորոշվեք մեկ և ընդմիշտ»,- գրել է նա։