ԱՄՆ սենատորը կոչ է անում Թրամփի վարչակազմին դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին
ԱՄՆ սենատոր Քորի Բուքերը նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին կոչ է արել դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին:
«Հուլիսին ես եւ սենատոր Բոբ Մենենդեսը Թրամփի վարչակազմին կոչ արեցինք դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին, եւ ես կրկին հորդորում եմ վարչակազմին դադարեցնել այդ օգնությունը: Թուրքիան խրախուսում եւ խթանում է բռնությունը տարածաշրջանում եւ պետք է դադարեցնի այն»,- գրել է նա Twitter-ում: