Մահացել է Քուվեյթի էմիրը
Մահացել է Քուվեյթի էմիրը՝ շեյխ Սաբահ ալ Ահմադ ալ Սաբահը: Նա 91 տարեկան էր, հայտնում է AP-ը:
Մերձավոր Արեւելքում շեյխ Սաբահն առանձնանում էր Կատարի եւ արաբական այլ երկրների միջեւ մինչ օրս շարունակվող դաժան վեճը լուծելու դիվանագիտական ջանքերով:
Կատարի պետական հեռուստատեսությունը նրա մահվան մասին հայտարարել է Ղուրանի աղոթքները կարդալուց հետո:
Ակնկալվում է, որ շեյխ Սաբահին կհաջորդի նրա խորթ եղբայրը՝ թագաժառանգ արքայազն շեյխ Նավաֆ ալ Ահմադ ալ Սաբահը: