Ամերիկացի սենատոր Էդ Մարքին իր աջակցությունն է հայտնել Հայաստանին ու Արցախին
Ամերիկացի սենատոր Էդ Մարքին իր աջակցությունն է հայտնել Հայաստանին ու Արցախին։
«Ես աջակցում եմ Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին։ Թուրքիան Ադրբեջանին խրախուսում է Հայաստանի դեմ ռազմական օգնությամբ եւ սադրիչ հայտարարություններով, որոնք խափանում են միջնորդական ջանքերը։ ԱՄՆ-ն պետք է աջակցի տարածաշրջանում խաղաղության հասնելու ջանքերին»,- նշել է սենատորը «Թվիթերում»։