Reuters․ Թուրքիան սիրիացի զինյալների է ուղարկում Ադրբեջանին աջակցելու համար
Ղարաբաղյան հակամարտության գոտում էսկալացիայի հետ կապված Թուրքիան սիրիացի զինյալների է ուղարկում Ադրբեջանին աջակցելու համար։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով երկու սիրիացի զինյալների։
Նրանց խոսքով՝ իրենք Ադրբեջան են ուղարկվում Անկարայի հետ համաձայնեցված։
«Ես ցանկանում էի գնալ, բայց փող չունեմ։ Կյանքն անչափ ծանր է ու աղքատ»,- ասել է զինյալը, ով Սիրիայում մարտնչել է «Ահրար աշ Շամի» կողմում, ահաբեկիչներ, որոնց Թուրքիան աջակցում է։
Երկու գրոհայիններն էլ հայտնել են, որ սիրիական բրիգադների հրամանատարներն իրենց ասել են, որ ամսական 1500 դոլար կվաստակեն։ Զինյալն ասել է, որ նշանակման մասին Աֆրինում պայմանավորվել է Թուրքիայի կողմից աջակցվող, այսպես կոչված, սիրիական ազգային բանակի պաշտոնյայի հետ տարածաշրջան Սիրիայի հյուսիս-արեւմուտքում, որը Թուրքիան եւ նրա փորքսին գրավել էր 2 տարի առաջ։
Սիրիական ազգային բանակի «Ջաիշ ան Նուհբա» խմբավորման հետ կապված մեկ ուրիշ զինյալ հայտարարել է, թե իրեն ասել են, որ Ադրբեջան են ուղարկվելու 1000 սիրիացիներ։
Reuters-ի հետ զրուցած զինյալները հայտարարել են, թե սպասում են, որ իրենց ուղարկելու են սեպտեմբերի 25-ին ոչ թե մարտնչելու, այլ օբյեկտները պահպանելու։ Երկուշաբթի Reuters-ը չի կարողացել նրանղց հետ կապ հաստատել, որ հաստատի նրանց գտնվելու վայրը։