Մեծից փոքր հայ զինվորի կողքին. Բնակիչները մթերք են հավաքում՝ սահմանում կանգնած զինվորի համար (Լուսանկարներ)
Մեծից փոքր հայ զինվորի կողքին են:
Operativ լրատվականը ֆիքսել է, թե ինչպես են քաղաքացիները շարունակում պարեն և առաջին անհրաժեշտության պարագաներ հավաքել՝ սահմանում կանգնած մեր զինվորի համար:
Կիևյան 4-ի բակում երիտասարդները առավոտից կազմակերպել են ակցիա՝ պարենի և առաջին անհրաժեշտության պարագաների հավաք, որպեսզի այդ ամենը ևս ուղարկվի սահման:
Առավոտից տղաները տեղեկացնում են հարևաններին՝ ով ինչով կարող է օգնել: Հարևաններից ոմանք կազմակերպիչ տղաներին հարցնում էին, թե ինչպես կարող են օգնել նաև ֆինանսապես՝ գումար փոխանցելով:
Լուսանկարները՝ ստորև:
Հիշեցնենք, ավելի վաղ Operativ լրատվականը հաղորդել էր, որ երեկ քաղաքացիները արկղերով օգնություն էին ուղարկում սահման: Մեր թղթակիցը երիտասարդների կողմից արկղերը դասավորելիս գտնվել է այնտեղ և խմբագրությանը տրամադրել բացառիկ լուսանկարներ:
Ձեզ էինք տրամադրել նաև հայտարարության լուսանկար, որտեղ քաղաքացիները կոչ են անում հավաքել անիվներ՝ դիրքեր ուղարկելու համար:
Հյուսիսային պողոտայում ևս նպարեղեն էին հավաքում, որպեսզի ուղարկեն սահման: