ԱՄՆ-ը պատրաստվում է պատժել Էրդողանին՝ իր ավիաբազան Կրետե տեղափոխելով
Վաշինգտոնը, ըստ ամենայնի, լրջորեն մտադիր է իր ռազմական միջոցները, որոնք այժմ գտնվում են Թուրքիայի Ինջիրլիք ավիաբազայում, տեղափոխել Հունաստանի Կրետե կղզի. հենց այս հարցն է քննարկելու ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, ով վաղը կմեկնի Հունաստան, գրում է The Times- ը: Ինչպես ընդգծված է պարբերականի նյութում, նման քայլը պետք է «պատիժ» հանդիսանա Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Էրդողանի համար, ում պահվածքը ՆԱՏՕ-ի դաշնակիցների նկատմամբ վաղուց էր նյարդայնացնում ամերիկացիներին:
ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավար Մայք Պոմպեոն, այս շաբաթ Հունաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում կքննարկի Թուրքիայի «Ինջիրլիք» ավիաբազայից Կրետե կղզի «հիմնական ռազմական միջոցների» տեղափոխման առաջարկները՝ Միջերկրական ծովի արևելքում իր ռազմական ներկայությունը մեծացնելու Վաշինգտոնի նոր քաղաքականության շրջանակներում, հաղորդում է բրիտանական The Times-ը։
Ըստ թերթի, շատերի կողմից Պոմպեոյի այցը Հունաստան ընկալվել է որպես «նշան այն բանի, որ շուտով Վաշինգտոնի համբերությունը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի պահվածքի նկատմամբ կլցվի»: Ինչպես հիշեցնում է The Times- ի մեկնաբանը, Էրդողանը վերջերս սկսել է զբաղվել «հակաարևմտյան հռետորաբանությամբ», և բացի այդ, անցյալ տարի նա որոշեց ռուսական ՀՕՊ համակարգեր գնել՝ չնայած ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի այլ դաշնակիցների խիստ առարկություններին: