Լևոն Պաչաջյան. Ներողություն եմ խնդրում, որ այս պահին ֆիզիկապես բացակայում եմ Հայաստանից
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան, այժմ շվեդական «Լինչեպինգ» ակումբում հանդես եկող Լևոն Պաչաջյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան էջում:
«Հայեր ջան ուզում էի մի բան գրել, անկախ ամեն ինչից, թե այս ամենը ոնց կավարտվի, (իսկ մենք գիտենք, որ մենք հաղթել ենք արդեն) ուզում եմ ասել՝ հպարտ եմ, որ ձեր հայրենակիցն եմ! Դուք արիության, դուխի, համախմբվածության, ազատության ու բարության հավաքական կերպարն եք, դուք էս աշխարհի լույսն ու սերն եք ու այդ արժեքների հաշվին էլ կհաղթեք! Ու հազար անգամ ներողություն եմ խնդրում իմ հարազատներից ու ընկերներից, որ այս պահին ֆիզիկապես բացակայում եմ Հայաստանից: Դա էլ կուղղեմ»,- գրել է 37-ամյա ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի գործող նորմերը եւ հակամարտության լուծման խաղաղ բանակցային գործընթացի տրամաբանությունը, օգտագործելով հրթիռահրետանային միջոցներ եւ ավիացիա, շփման գծի ամբողջ երկայնքով անցել են հարձակման՝ թիրախավորելով Արցախի ՊԲ մարտական դիրքերը եւ խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Մարտերը դեռ շարունակվում են: