Ադրբեջանի կողմից պակիստանցի վարձկաններ են կռվում․ նրանց Աղդամի կողմ են տարել (հեռախոսազրույց է գաղտնալսվել)
Հայ հակերները տարածել են երկու ադրբեջանցի կանանց հեռախոսազրույցի ձայնագրությունը, որում ասվում է իրենց տարածքում պակիստանցիների ներկայության մասին, որոնց Աղդամ են տեղափոխվում:
Զրույցի ընթացքում կանանցից մեկն ասում է, որ ադրբեջանական կողմն իբր ազատագրել է 7-8 գյուղ և հանգստացնում է զրուցակցին: Մյուսը հաստատում է, որ Instagram- ում տեսել է, թե Աղդամն ու Ֆիզուլին «ազատագրել են», իսկ Մռավը «վերցրել» են:
Բացի այդ, կանանցից մեկը հայտնում է, որ (Պաշտպանության) նախարարությունն անջատել է ինտերնետը, քանի որ շատերը կապվում են հայերի հետ:
Նրա խոսքով՝ կրակում են Աղդամի ուղղությամբ:
«Նրանք հավաքել են պակիստանցի զինվորներին և տանում են Աղդամի ուղղությամբ», – ասել է կանանցից մեկը:
Դրանով հեռախոսազրույցն ավարտվել է: