Բրիտանիայի վարչապետը Էրդողանի հետ քննարկել է Ղարաբաղում տիրող իրավիճակը և դեսկալացիայի կոչ է արել
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը երկուշաբթի օրը Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը: Երկու առաջնորդների հեռախոսային խոսակցությունից հետո Բրիտանիայի կառավարության ղեկավարի աշխատակազմի կողմից տարածված հայտարարության համաձայն՝ Միացյալ Թագավորությունը հակամարտության դեսկալացիայի կոչ է արել:
Էրդողանի հետ զրույցում Ջոնսոնը մտահոգություն է հայտնել նաև Միջերկրական ծովի արևելյան հատվածում տարածքային վեճի շուրջ հույն-թուրքական հարաբերությունների սրման կապակցությամբ:
Բրիտանիայի կառավարության ղեկավարը հայտարարել է լարվածությունը թուլացնելու անհրաժեշտության մասին և ողջունել է Անկարայի և Աթենքի կողմից բանակցություններ սկսելու պատրաստակամությունը: