Մեջբերումներ հայտնի գրքերից
Գրքամոլ
September 16
Զոհաբերության ամբողջ իմաստն այն է, որ հրաժարվում ես մի բանից, ինչը թանկ ես գնահատել... դժվար չէ հրաժարվել այն ամենից, ինչն ընդունակ չես իսկապես թանկ գնահատել:
Ջոն Օսբորն «Ետ նայիր զայրացած»
Կորսված վստահությունը նման է կորսված կյանքի. այն անդառնալի է...
Պուբլիլիոս Սիրիոս
Վատն այն է,որ մարդկանց ընտելանում ես: Նույնիսկ ամենադատարկ, մանր-մունր բաները, որոնցով նրանք զբաղբում են, քեզ համար անհրաժեշտ են դառնում:
Ջոն Օսբորն «Ետ նայիր զայրացած»
Անցյալի միակ հրապույրն այն է, որ նա անցյալ է: Բայց կանայք երբեք չեն նկատում, որ վարագույրն իջել է: Նրանք միշտ ցանկանում են վեցերորդ գործողությունը, ուզում են՝ շարունակվի ներկայացումը, երբ արդեն չքացել է ամեն հետաքրքրություն:
Օսկար Ուայլդ «Դորիան Գրեյի դիմանկարը»