Մոուրինյո․ Կցանկանայի պայքարել Անգլիական լիգայի գավաթի համար, բայց չեմ կարողանա
Լոնդոնի «Տոտենհեմի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ծանրաբեռնված օրացույցի պատճառով մտադրություն չունի պայքարել Անգլիական լիգայի գավաթի համար։
Սեպտեմբերի 29-ին «Տոտենհեմն» այս մրցաշարի 1/8 եզրափակիչում կհանդիպի «Չելսիի» հետ։
«Ես կցանկանայի պայքարել Անգլիական լիգայի գավաթի համար, բայց կարծում եմ՝ չեմ կարողանա։ Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարը մեզ կբերի որոշակի գումար, որը կարեւոր մեր նման ակումբի համար»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է BBC-ն։
Հոկտեմբերի 1-ին «Տոտենհեմը» Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆում կխաղա իսրայելական «Մաքաբի Հայֆայի» հետ, իսկ հոկտեմբերի 4-ին Անգլիայի առաջնությունում կմրցի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։