Հունաստանը Թուրքիային կոչ է անում հետաքննել հունական նավատորմի նկատմամբ վանդալիզմը
Հունաստանը Թուրքիային կոչ է անում հետաքննել Կաստելորիզո կղզում հունական նավատորմի նկատմամբ վանդալիզմը, հաղորդում է AFP-ը:
Փոքր հունական կղզին, որը գտնվում է թուրքական ափից 2 կմ հեռավորության վրա, Թուրքիայի եւ Հունաստանի միջեւ լարվածության սրման աղբյուր է դարձել:
Շաբաթ առավոտյան կղզու իշխանությունները կարմիր ներկ են հայտնաբերել նավահանգստից ոչ հեռու բլրի վրա:
«Դատապարտում ենք հունական նավատորմի պղծումը Կաստելորիզոյում: Նման անընդունելի գործողությունները նպատակ ունեն սրել լարվածությունը»,-ասվում է Հունաստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:
Ինչպես նաեւ հաղորդագրություններ են ստացվել այն մասին, որ շաբաթ կղզու երկնքում անօդաչու է նկատվել, որը թուրքական օրհներգ է կատարել: