Իրանն այժմ տարածաշրջանի երկնքում ցանկացած թռչող օբյեկտ հայտնաբերելու եւ խոցելու հնարավորություն ունի
Իրանն այժմ տարածաշրջանի երկնքում ցանկացած թռչող օբյեկտ հայտնաբերելու եւ խոցելու հնարավորություն ունի: Այս մասին հայտարարել է Իրանի ԶՈՒ-ի հակաօդային պաշտպանության ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ Ալիռեզա Սաբահիֆարդը, փոխանցում է Mehr-ը:
Նրա խոսքով` իրանցի մասնագետները լավ արդյունքների են հասել ռադարային համակարգերի ոլորտում, սակայն այդ ձեռքբերումների մեծ մասի վերաբերյալ տեղեկատվությունը չի հանրայնացվում:
«Այսօր, բացի մեր երկրի երկնքին հետեւելուց, մենք հետեւում ենք նաեւ տարածաշրջանի երկնքին (Արեւմտյան Ասիա),- ասել է նա: «Այսօր մենք հնարավորություն ունենք ցանկացած թռչող օբյեկտ հայտնաբերել երկրի եւ տարածաշրջանի երկնքում եւ անհրաժեշտության դեպքում խոցել այն», - հավելել է նա: