«Հայաստանը խաղաղության կողմնակից է». Ժաննա Լեւինան լուսանկար է հրապարակել՝ հայկական եռագույնը ձեռքին
Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լեւինան, հայկական եռագույնը ձեռքին լուսանկար է հրապարակել, որում պատկերված է Ուրախների եւ հնարամիտների ակումբի «Նոր հայեր» լեգենդար թիմի անդամների հետ։
«Հայաստանը խաղաղության կողմնակից է»,- լուսանկարը մակագրել է Ժաննան՝ աջակցություն հայտնելով ամուսնու ու երեխաների հայրենիքին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ սրման պայմաններում։