Ուկրաինայի Գերագույն ռադայի խոսնակը Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է արել նստել բանակցությունների սեղանի շուրջ
Ուկրաինայի Գերագույն ռադայի խոսնակ Դմիտրի Ռազումովը Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է արել նստել բանակցությունների սեղանի շուրջ: Այս մասին նա ասել է խորհրդարանի հաշտարար խորհրդի նիստի ժամանակ, փոխանցում է «ՌԲԿ-Ուկրաինա»-ն:
«Այսօր դժվարին ժամանակներ են ինչպես հայ, այնպես էլ ադրբեջանցի ժողովուրդների համար: Մենք` որպես պետություն, մտահոգված ենք տեղի ունեցող իրադարձությունների, մարտական գործողությունների կապակցությամբ: Իմ եւ Գերագույն ռադայի անունից ուզում եմ բոլորին հորդորել անել ամեն ինչ, որպեսզի մարդիկ չմահանան, եւ նստել բանակցությունների սեղանի շուրջ` երկու պետությունների խաղաղ բնակիչների եւ քաղաքացիների կյանքը պահպանելու համար»,- ասել է Գերագույն ռադայի ղեկավարը: