Իրանը կրկին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները ղարաբաղյան հակամարտության գոտում
Իրանը կրկին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները ղարաբաղյան հակամարտության գոտում: Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Հաթիբզադեն հայտարարել է, որ Իրանը չի կարող համակերպվել իր սահմանների մոտ հակամարտության շարունակմանը, հաղորդում է Mehr-ը:
Նա հիշեցրել է, որ Իրանի արտաքին գործերի նախարար Զարիֆը իրավիճակը քննարկել է Հայաստանի եւ Ադրբեջանի իր գործընկերների հետ:
«Մենք ասել ենք, որ որքան շուտ սկսվեն բանակցությունները, այնքան լավ, եւ հրադադարի ռեժիմ հաստատելը միակ որոշումն է»,-ասել է նա:
Նրա խոսքով՝ Իրանը կարծում է, որ այդ հակամարտությունը ռազմական լուծում չունի: