ՀՀ դեսպան. Թուրքիան շուրջ 4000 զինյալ է Ադրբեջան տեղափոխել Սիրիայից
Թուրքիայի կողմից Սիրիայից տեղափոխված զինյալներն արդեն մասնակցում են ռազմական գործողություններին Լեռնային Ղարաբաղում, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը:
«Մեր տեղեկություններով` վերջին շրջանում Թուրքիան Սիրիայից շուրջ 4000 զինյալ է տեղափոխել Ադրբեջան: Նրանք արդեն մասնակցում են այն կողմում... Նրանց նախապատրաստում են զինյալների ճամբարում եւ տեղափոխում են այնտեղ»,- ասել է դեսպանը` պատասխանելով հարցին` արդյոք Սիրիայից ժամանած զինյալները մասնակցում են ռազմական գործողություններին Լեռնային Ղարաբաղում: Նրա խոսքով` այդ խմբերի էթնիկ կազմը դժվար է որոշել: