«Հազար անգամ գրեցի, ջնջեցի... խոսքերս, ասելիքս խեղդվում է կոկորդումս…». Նազենի Հովհաննիսյան
Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն անդրադարձել է շփման գծում ծավալվող իրադարձություններին։ Հաղորդավարուհին նշել է՝ Հայաստան աշխարհն անպարտելի է. մերը սիրո, բազկի ու կամքի ուժի, անսահման սիրող ու ազնիվ սրտի, հայրենիքի ու երկնքում կախված խաչի մեջ է: Նրա խոսքով՝ միայն մեր ապրելով ու զարգանալով կարող ենք իրապես շնորհակալ լինել, ուժեղանալով ու անցյալի սխալներից դաս քաղելով վերջապես...
«Հազար անգամ գրեցի- ջնջեցի... խոսքերս, ասելիքս խեղդվում է կոկորդումս: Մարդ չգիտի` ինչ ասի, ոնց ասի, ոնց ապրի... Արդեն երկրորդ լուսաբացն է՝ կարդում ենք կոչեր, էստեղ-էնտեղից եկող տարբեր լուրեր, հաճախ կցկտուր, երբեմն ամբողջական, գրում ենք` ով ինչ տարածի, ով ինչպես իրեն պահի այս դժվարին իրավիճակում, էլի զրոյից սովորում ենք ԻՆՉՊԵՍ դիմակայել ապատեղեկատվության հոսքին... ամեն ոք փորձում է իր ձեւով օգտակար լինել, ԲԱՅՑ մեր լույս երեխեքը էլ չկան: