ԱՄՆ-ն արտահանման սահմանափակումներ է մտցրել միկրոսխեմաներ արտադրող չինական խոշորագույն SMIC ընկերության դեմ
ԱՄՆ-ն արտահանման սահմանափակումներ է մտցրել միկրոսխեմաներ արտադրող չինական խոշորագույն SMIC ընկերության նկատմամբ:
SMIC-ի համար որոշակի սարքավորումների մատակարարողները պետք է դիմում ներկայացնեն` արտահանման լիցենզիա ստանալու համար, նշվում է ԱՄՆ Առեւտրի նախարարության կողմից ընկերություններին ուղարկված նամակում: Առեւտրի նախարարությունը հայտարարում է, որ «անընդունելի ռիսկ» կա, որ SMIC-ի վաճառած սարքավորումները կարող են վերաուղղվել «ռազմական նպատակներով օգտագործման համար»:
Այս քայլը սպառնում է հարվածել Չինաստանի` իր ներքին կիսահաղորդչային արդյունաբերությունը զարգացնելու ծրագրերի բուն էությանը:
Փորձագետները նախազգուշացնում են, որ SMIC-ը որպես Չինաստանի հավակնությունների կարեւոր մաս է դիտարկվում, եւ ԱՄՆ առեւտրի նախարարության պատժամիջոցները կարող են մի քանի տարով զսպել ընկերությանը զարգացումը: