Թրամփը հերքել է New York Times-ի հրապարակումն իր հարկերի մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել է New York Times-ի հրապարակումն այն մասին, որ նա 2016-ին եւ 2017-ին տարեկան ընդամենը 750 ԱՄՆ դոլարի եկամտահարկ է վճարել` «կեղծ լուրեր» անվանելով դա: Թրամփը պնդել է, որ հասարակությունն ի վերջո կտեսնի իր հարկային հայտարարագրերը:
Նա մեղադրել է Times-ին ընտրություններից առաջ «սկանդալ հրահրելու» ցանկության մեջ: «Ես շատ եմ վճարել,- ասել է Թրամփը:- Այդ ամենը կբացահայտվի: Ամեն ինչ ջրի երես դուրս կգա»:
Times-ը, վկայակոչելով աղբյուրներին, պնդում է, որ Թրամփը, ով նախանձախնդրորեն պաշտպանում էր իր հարկային հայտարարագրերը եւ ով ժամանակակից նախագահներից միակ է, ով դրանք չի հրապարակում, վերջին 15 տարվա ընթացքում 10 տարի դաշնային եկամտահարկեր չի վճարել: