Մոսկվան Արցախում բոլոր արտաքին եւ ներքին խաղացողներին զսպվածության կոչ է անում
Մոսկվան Արցախում տիրող իրավիճակի հետ կապված զսպվածության կոչ է անում բոլոր արտաքին և ներքին խաղացողներին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Բոլոր արտաքին եւ ներքին խաղացողներին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել, այդ թվում հռետորաբանության առումով: Այժմ կարեւոր է լինել առավելագույնս զգոն, անհապաղ հասնել հրադադարի եւ վերադառնալ բանակցային սեղանի շուրջ: Որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկիր՝ Ռուսաստանն ակտիվորեն մասնակցում է այդ գործընթացին՝ սկսած 1991 թվականից:
Մտադիր ենք շարունակել շփումները բոլոր գործընկերների հետ»,-լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն: