«Բավական է. իմ ժողովրդին թույլ տվեք ապրել». Հրուշ Աճեմյան
Արցախի սահմանին լարված իրավիճակին անդրադարձել է ճանաչված վիզաժիստ Հրուշ Աճեմյանը, որը հայտնի է Քարդաշյան քույրերի հետ համագործակցութամբ։
Հրուշը, թեեւ մանուկ հասակից Լոս Անջելեսում է ապրում, չի մոռանում իր արմատների մասին ու հաճախ է գրում Հայաստանի մասին։ Հայուհին այս անգամ եւս աջակցություն է հայտնել իր ժողովրդին՝ կոչ անելով նրանց թույլ տալ ապրել։
«Ուշադրություն հատկացրեք այս հրապարակմանը։ Բավական է։ Իմ ժողովրդին թույլ տվեք ապրել։
Գրառումը՝ այստեղ:
Զայրույթի, տխրության ու վշտի խառը հույզեր ունեմ։ «Instagram», ես ունեմ քո կարիքը, իմ երկիրն անթույլատրելի հարձակման տակ է այս համավարակի ընթացքում։
ՄԱԿ-ն ու ԵԱՀԿ Մինսկի խումբը ձախողել են ընդունել խախտումները։
Խնդրում եմ վերահրապարակեք, խնդրում եմ դադարեցեք այս բռնությունը, օգնեք ինձ»,- գրել է նա։