Թոմաս դե Վաալ. Ադրբեջանն առաջինն է սկսել հակամարտությունը շփման գծում
Հայտնի բրիտանացի լրագրող եւ Կովկասի ու Անդրկովկասի հարցերով փորձագետ Թոմաս դե Վաալը Ahval-ին տված հարցազրույցում համոզմունք է հայտնել, որ Ադրբեջանն առաջինն է սկսել հակամարտությունն արցախա-ադրբեջանական զորքերի շփման գծում:
Նրա խոսքերով, Հայաստանը պատերազմ սկսելու պատճառ չունի:
«Հայկական կողմը պատերազմում հաղթել է 1990-ականներին, նրանք ունեն իրենց ուզած տարածքը: Նրանց դրդողը ստատուս քվոն կարգավորելն է»,- ասել է դե Վաալը:
Նա հավելել է, որ մի շարք պատճառներով Ադրբեջանը կարծում է, որ ռազմական գործողություններն իրեն հաղթանակ կբերեն: