Բայդենը մեկնաբանել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում
Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի կապակցությամբ եւ կոչ է արել դադարեցնել կրակը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ես խորապես մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղում բռնությամբ եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ շտապ դեէսկալացիայի, հրադադարը վերականգնելու եւ բանակցությունները վերսկսելու կոչ եմ անում»,- ասվում է երկուշաբթի օրը քաղաքական գործչի շտաբի տարածած հայտարարության մեջ:
Նրա կարծիքով, ԱՄՆ-ը պետք է պնդի, որ շփման գծի երկայնքով դիտորդների թիվն ավելացվի, «Ռուսաստանին կոչ անի դադարեցնել երկու կողմերին զենքի ցինիկ մատակարարումը»: Բացի այդ, Վաշինգտոնը պետք է վերանայի իր օգնության ծրագրերը՝ համոզվելու համար, որ ոչ մի զենք չի կարող օգտագործվել հարձակողական նպատակներով:
«Բռնությունը Լեռնային Ղարաբաղում սպառնում է վերաճել ավելի մեծ տարածաշրջանային հակամարտության, ուստի տարածաշրջանի երրորդ կողմերը պետք է հեռու մնան հակամարտությունից, իսկ Մինսկի խմբի միջնորդները պետք է անհապաղ ձգտեն դեէսկալացիայի եւ բանակցություններին վերսկսման»,- հայտարարել է Բայդենը: