Թրամփը Բայդենից կպահանջի թմրանյութերի թեստ հանձնել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կպահանջի, որ Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու, նախկին փոխնախագահ Ջո Բայդենը երեքշաբթի իրենց բանավեճերից առաջ կամ հետո թմրանյութերի թեստ հանձնի։ Թրամփի կարծիքով՝ այս տարի նախորդ քաղաքական բանավեճերում Բայդենի նյարդային ելույթը պատճառաբանվում է այն հանգամանքով, որ նա եղել է թմրանյութերի ազդեցության տակ։
Թրամփի արտառոց մեղադրանքն առաջին անգամ չի առաջ քաշվում այն ժամանակ, երբ նա համազգային հարցումներում Բայդենից հետ է մնում։ Թրամփի առջեւ ծառանում է հեռանկարը դառնալու վերջին 40 տարում ԱՄՆ այն նախագահը, որը չի կարողացել հասնել երկրորդ ժամկետում վերընտրվելուն, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»։
«Ես վճռականորեն պահանջելու եմ, որ Քնկոտ Ջոն երեքշաբթի երեկոյան բանավեճերից առաջ կամ հետո թմրանյութերի թեստ հանձնի,- նշել է Թրամփը «Թվիթերում»։ - Բնականաբար, ինքս էլ կհամաձայնվեմ այդպիսի թեստ հանձնել։ Բանավեճերում նրա ելույթները, մեղմ ասած, ռեկորդային նյարդային էին։ Այդպիսի տարբերություն կարող են առաջացնել միայն թմրանյութերը»։