«Մենք դեմ ենք պատերազմին։ Հայերը խաղաղության կողմնակից են»․ Միխայիլ Գալուստյան
Հայտնի ռուս շոումեն Միխայիլ Գալուստյանը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում սրացումը «Կրկին պատերազմ» բառերով:
Դերասանը նաեւ հայտնել է, որ «տագնապով հետեւում է նորություններին»։
«Եվ կրկին Ադրբեջանի իշխանությունների ագրեսիվ գործողությունները հայ բնակչության դեմ, եւ կրկին ինչ-որ պատասխան միջոցների եւ հակագրոհների կեղծ կարգախոսների ներքո։ Այստեղ հիմարներ չկան։
Սա լավ պատրաստված պատերազմ է, բոլորի համար էլ ամեն ինչ հասկանալի է։ Զոհվում են մարդիկ, խաղաղ քաղաքացիներ, պարզապես սարսափելի է։ Թուրքիան բացեիբաց (եւ նույնիսկ առանց ամաչելու) աջակցում է այդ պատերազմին։ Դադարեցրեք պատերազմը։ Մենք դեմ ենք պատերազմին։ Հայերը խաղաղության կողմնակից են», - գրել է Միխայիլն իր Instagram-ում։
Ավելի վաղ իրենց հայրենիքին աջակցող հրապարակումներ էին կատարել Գարիկ Մարտիրոսյանն ու Քիմ Քարդաշյանը։