Ադրբեջանում պարետային ժամ է մտցվել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաստատել է հանրապետության մի շարք քաղաքներում և մարզերում ռազմական դրություն մտցնելը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Երկուշաբթի օրվանից երկրում պարետային ժամ կսահմանվի, հայտարարել է նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը: Նա նաև պարզաբանել է, որ հանրապետության մի շարք քաղաքներում և շրջաններում պարետային ժամը մտցվելու է սեպտեմբերի 28-ին՝ ժամը 21.00-ից մինչև 6.00: