Մելիք-Ադամյան փողոցում կկատարվի երթեւեկության կազմակերպման փոփոխություն
Տրանսպորտային միջոցների երթեւեկության թողունակության բարելավման նպատակով Երեւան քաղաքի Մելիք-Ադամյան փողոցում 2020 թվականի սեպտեմբերի 28-ին կկատարվի երթեւեկության կազմակերպման փոփոխություն։
Փոփոխության արդյունքում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը Մելիք Ադամյան փողոցի 140 մետր հատվածի ձախ մասում։