Եվրամիության նախագահը կոչ է արել անհապաղ կանխարգելել հետագա էսկալացիան ղարաբաղյան հակամարտության գոտում
Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը կոչ է արել անհապաղ կանխարգելել հետագա էսկալացիան ղարաբաղյան հակամարտության գոտում:
«Լեռնային Ղարաբաղի համակարտության գոտում մարտական գործողությունների մասին հաղորդագրություններն առաջացնում են լուրջ մտահոգություններ: Ռազմական գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն հետագա էսկալացիան կանխարգելելու համար: Առանց նախապայմանների բանակցություններին անհապաղ վերադառնալն առաջխաղացման միակ ճանապարհն է»,-գրել է նա թվիթերյան էջում: