«Նորից հարձակվեց թշնամին։ Արդեն՝ լայնամասշտաբ։ Բոլորս տեղում ենք։ Բոլորս կանգնած ենք՝ կազմ, պատրաստ». Վարդան Պետրոսյան
Դերասան Վարդան Պետրոսյանն իր Facebook-յան էջում անդրադարձել է Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրավիճակին։ Դերասանը գրել է․
«Նորից հարձակվեց թշնամին։ Արդեն՝ լայնամասշտաբ։ Բոլորս տեղում ենք։ Բոլորս կանգնած ենք՝ կազմ, պատրաստ։
Ամեն վայրկյան պատրաստ՝ հրահանգի։ Ի զեն։ Մենք պաշտպանում ենք մեր հողը, մեր կանանց ու երեխաներին։
Մենք արդար ենք եւ մենք հաղթելու ենք։ Աստված մեզ պահապան»։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, հակառակորդը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաեւ խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: