Վարազդատ Հարոյանը կարիերան կշարունակի Հունաստանում
Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը կարիերան կշարունակի Հունաստանում։ Եկատերինբուրգի «Ուրալից» հեռացած 28-ամյա ֆուտբոլիստը 2 տարվա պայմանագիր կկնքի ԱԵԼ-ի (Լարիսա) հետ, հաղորդում է astratv.gr-ն։
Վարազդատ Հարոյանը «Ուրալում» հանդես էր գալիս 2017 թվականից։ Ռուսական թիմի կազմում նա մասնակցել է 62 հանդիպման, խփել 3 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։
ԱԵԼ-ը հանդես է գալիս Հունաստանի Սուպերլիգայում։ Առաջին տուրում 0։1 հաշվով պարտվել է ՊԱՕԿ-ին։