Ֆուլկրուգի հեթ-տրիկը հաղթանակ բերեց «Վերդերին» (տեսանյութ)
Գերմանիայի առաջնության երկրորդ տուրում Բրեմենի «Վերդերը» Գելզենկիրխենում մրցեց «Շալկեի» հետ եւ առավելության հասավ 3։1 հաշվով։
Հյուրերի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ գերմանացի հարձակվող Նիկլաս Ֆուլկրուգը։
«Վերդերը» 3 միավորով 11-րդն է, «Շալկեն» առանց միավորի վերջին տեղում է։
Գերմանիայի առաջնություն, երկրորդ տուր
«Շալկե» - «Վերդեր»՝ 1։3 (տեսանյութ)
Մարկ Ուտ, 90+3 - Նիկլաս Ֆուլկրուգ, 22, 37, 59, 11մ
Հեռացում՝ Օզան Կաբակ («Շալկե»), 84