Իրանը հայտարարել է, որ չի կարող պատվաստանյութեր գնել այլ երկրներից՝ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների պատճառով
ԱՄՆ տնտեսական պատժամիջոցները խանգարում են Իրանին պատվաստանյութեր և դեղեր գնել այլ երկրներից: Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը RT հեռուստատեսությանը տված հարցազրույցում, որից հատվածներ ցուցադրվել են շաբաթ օրը:
«Իհարկե, պատժամիջոցներն ու տնտեսական սահմանափակումները, որոնք ԱՄՆ-ը մտցրել է Իրանի նկատմամբ, էական ազդեցություն ունեցան, – ասել է նա: – Մենք արտասահմանում բավականին մեծ գումարներ ունենք, և ԱՄՆ-ը թույլ չի տալիս, որ այս երկրները մեր փողերի դիմաց մեզ վաճառեն դեղամիջոցներ: Ամեն ինչ, ինչ ասում են ամերիկացիները, որ պատժամիջոցները չեն ազդում հումանիտար ոլորտի վրա, սուտ է. ԱՄՆ սահմանափակումները խանգարում են մեզ նույնիսկ գումար փոխանցելու պատվաստանյութեր գնելու համար»:
Իրանի արտաքին գործերի նախարարը ԱՄՆ կառավարության այս գործողությունները որակել է «բժշկական ահաբեկչություն»: