Արտյոմ Ձյուբան գերազանցել է Նիկիտա Սիմոնյանի ցուցանիշը
Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» 32-ամյա հարձակվող Արտյոմ Ձյուբան Ռուսաստանի առաջնության 9-րդ տուրում 3 գոլ է խփել «Ուֆային» եւ կարիերայի ընթացքում բոլոր մրցաշարերում գոլերի քանակը հասցրել է 185-ի։ «Զենիթը» «Ուֆային» հաղթել է 6։0 հաշվով։
ԽՍՀՄ-ի եւ Ռուսաստանի պատմության մեջ լավագույն ռմբարկուների ցուցակում Ձյուբան բարձրացել է 6-րդ տեղ՝ գերազանցելով Նիկիտա Սիմոնյանի ցուցանիշը՝ 183 գոլ։ Ձյուբան հավասարվել է «Ռոտորի» նախկին խաղացող Օլեգ Վերետեննիկովին։
Ռուսաստանի հավաքականում Ձյուբան խփել է 26 գոլ, եվրագավաթային խաղերում՝ 22, Ռուսաստանի առաջնությունում՝ 124, գավաթի խաղարկությունում՝ 13։
Առաջին հնգյակում են Օլեգ Բլոխինը (319 գոլ), Օլեգ Պրոտասովը (245), Ալեքսանդր Կերժակովը (226) եւ Ռոման Պավլյուչենկոն (187)։