Ռոհանին հայտարարել է Իրանում համաճարակի պատճառով կրոնական միջոցառումների չեղյալ հայտարարելու մասին
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է երկրում այս տարի կորոնավիրուսի համավարակի պատճառով ավանդական ուխտագնացությունների և Արբաինի կրոնական սգին նվիրված քայլերթերի չեղյալ հայտարարելու մասին: Քաղաքական գործչի ելույթը շաբաթ օրը հեռարձակել է Իրանի պետական հեռուստատեսությունը:
«Որոշվեց, որ այս տարի երթեր կամ ուխտագնացություններ չեն լինի դեպի Իրաք, քանի որ Իրաքի իշխանությունները հայտարարել են, որ այս տարի չեն կարող ուխտավորներին ընդունել»,- ասել է նա: Նախագահի խոսքով՝ «Իրանի հոգևոր առաջնորդի [Ալի Համենեի] ներկայացուցիչները հստակ ցուցումներ են տվել, որ կրոնական արարողունները պետք է իրականացվեն տանը»:
Բացի այդ, Ռուհանին ասել է, որ ինքը «հրաման է տվել մշակել հատուկ ծրագիր՝ պատժամիջոցներ սահմանելու համար Թեհրանում դիմակներ չկրող անձանց հանդեպ, և այն ներկայացնել հինգշաբթի օրը կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շտաբի նիստին»: «Այս ծրագիրը նախ իրականացվում է Թեհրանում, այնուհետև այն տարածվելու է երկրի այլ խոշոր տարածքներում», – հավելել է նա: