42-ամյա Նիկոլ Շերզինգերին կասկածում են հղիության մեջ
42-ամյա Նիկոլ Շերզինգերը շիկացրել է իր հղիության մասին լուրերը։ Հաղորդումներն այն մասին, որ Pussycat Dolls-ի մեներգչուհին եւ նրա սիրելի Թոմ Էվանսը ծրագրում են երեխա ունենալ, հայտնվել են այս ամռանը: Այժմ երկրպագուները առիթ են ունեցել ասելու, որ զույգի փորձերը հաջողությամբ են պսակվել։
Երգչուհին Instagram-ում տեղադրել է լուսանկար, որտեղ պատկերված է վառ դեղին բլուզով, որը բացում է արեւահարված որովայնը: Հենց որովայնն էլ հայտնվել է ուշադրության կենտրոնում։ Երգչուհու երկրպագուներին թվացել է, որ այն նկատելիորեն կլորացել է։ Առավել եւս, որ Նիկոլը լուսանկարները մեկնաբանել է հակիրճ եւ խորհրդավոր՝ թողնելով երեք էմոձի․ սիրտ, աստղեր եւ համբույրներ (ըստ երեւույթին, արտահայտելով երջանկության իր զգացումը):
«Դու հղի՞ ես», «Շուտով մայրանալու՞ ես», «Քեզ կարելի է շնորհավորել», «Ես տեսնում եմ կլորիկացած որովայն եւ դա սնունդ չէ», - գրել են հետեւորդները։ Պատասխանի փոխարեն Նիկոլը հանկարծ հեռացրել է այդ հրապարակումը։ Իսկ հետո, նույնքան անսպասելիորեն, կրկին վերբեռնել է այն։
Նիկոլի զուգընկերը նրանից փոքր է 7 տարով։ Թոմ Էվանսի հետ երգչուհին ծանոթացել է անցյալ տարվա հոկտեմբերին, երբ նա հայտնվել է X Factor նախագծում: Նրանք անմիջապես սկսել են հանդիպել։ Այդ ժամանակից ի վեր զույգի հարաբերություններն ավելի են ամրացել։ Արդեն այս ամառ Էվանսը Շերզինգերին ծանոթացրել է իր ծնողների հետ, ովքեր ապրում են Պորտուգալիայում։